Լրահոս

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԲՐԻՏԱՆԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության ղեկավար Քոլին Ռոբերթսին:
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Նորին Մեծության դեսպան Ջոնաթան Էյվզը, դիվանագիտական առաքելության փոխղեկավար Ամիաս Մուրեսը:
Քննարկվել են հայաստանյան վերջին նախագահական ընտրությունները, որոնց իրական արդյունքներով, ինչպես նշվում է հաղորդագրությունում, Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրված նախագահն է, իսկ Սերժ Սարգսյանը՝ ընտրակեղծիքների միջոցով հաղթողը:
Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական առկա իրավիճակին, տարածաշրջանային մարտահրավերներին ու միջազգային հարաբերություններին՝ ընդգծելով Արցախի Հանրապետության գոյության, նրա իրավունքի ճանաչման հրամայականները և Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի Մեծ հայրենազրկման հետևանքների հանգուցալուծման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը ներկա է եղել նաև «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...