Լրահոս

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Հայաստանի գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր՝ ապրիլի 26-ին, ընդունել է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի պաշտպանական վտանգների նվազեցման գործակալության վտանգների համատեղ նվազեցման ծրագրի պատվիրակությանը` ծրագրի տնօրեն Էլիզաբեթ Ջորջի գլխավորությամբ:
Պատվիրակությունը Երևանում է ԱՄՆ-ի Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության համագործակցությամբ Զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագրի շրջանակներում Հայաստանում կենսաբանական ոլորտում իրականացվող համագործակցային ծրագրի առաջին փուլի ավարտի և երկրորդ փուլի աշխատանքներն սկսելու կապակցությամբ:
Էլիզաբեթ Ջորջը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հակիրճ ներկայացրել է այցի ընթացքում կայացած հանդիպումների արդյունքները և գոհունակությամբ նշել է, որ արդեն տեսանելի է որոշակի առաջընթաց ծրագրի իրականացման գործում:
Կողմերը ևս մեկ անգամ վերահաստատել են այս կարևոր ծրագրի իրականացման գործին ըստ ամենայնի աջակցելու իրենց պատրաստակամությունը:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...