Լրահոս

26.04.2013 / 16:39
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԳՐՈՒԹՅՈՒՆ Է ՀՂԵԼ ԱՍՈՐԻ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՐԻԱՐՔԻՆ

Ապրիլի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը գրություն է հղել Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Նորին Սրբություն Իգնատիոս Զակկա Իվասին` մտահոգություն հայտնելով օրեր առաջ Հալեպի մոտակայքում մարդասիրական առաքելություն իրականացնելու ժամանակ Ուղղափառ Եկեղեցու երկու միտրոպոլիտների` Նորին Սրբազնություն Հովհաննես Իբրահիմի և Նորին Սրբազնություն Պողոս Յազիգի առևանգման առիթով:
Վեհափառ Հայրապետի նամակում մասնավորապես ասվում է. «Խստորեն դատապարտում ենք բարձրաստիճան հոգևորականների առևանգումը: Միջկրոնական լարվածության հրահրումը և կրոնական անհանդուրժողականության սերմանումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը»:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
Loading...
SELECTORNEWS
Загружается, подождите...
Загрузка...