Լրահոս

26.04.2013 / 16:58
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱ

Ռուսաստան պաշտոնական այցելության շրջանակներում, Էդվարդ Նալբանդյանն այցելել է Ռուսաստանի Պետական դումա, որտեղ հանդիպել է Դումայի նախագահի առաջին տեղակալ Իվան Մելնիկովի և Հայաստանի հետ միջխորհրդարանական հանձնաժողովի, միջազգային կազմակերպություններ իխորհրդարանական վեհաժողովների ռուսաստանյան պատվիրակություններում ընդգրկված պատգամավորների հետ։
Հայաստանի արտգործնախարարն ու Ռուսաստանի Պետականդումայի պատգամավորները քննարկել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցությունը՝ ընդգծելով այդ ձևաչափի կարևորությունն ու մեծ ներդրումը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում։
Դումայի պատգամավորների խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը, ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։
Նույն օրն ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի ղեկավարի տեղակալ Իլյաս Ումախանովին և Ռուսաստանի օրենսդիր մարմնի վերին պալատի անդամներին։
Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առավել զարգացման նպատակով իրականացվող քայլերին, այդ գործընթացում երկու երկրների խորհրդարանների կարևոր դերակատարությանը:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
Loading...
SELECTORNEWS
Загружается, подождите...
Загрузка...