Լրահոս

ՀԱԿ-Ը ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ

Հայ ազգային կոնգրես կուսակցութունը դիմել է դատախազություն՝ Տարոն Մարգարյանին քրեական պատասխանատվության կանչելու պահանջով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«Մենք մեղադրում ենք Տարոն Մարգարյանին ժողովրդին թալանելու, փողերի լվացման մեջ, այդ մեղադրանքն այսօր հիմնավորել ենք լրջագույն փաստերով։ Մեղադրանքը որևէ խոցելիություն չունի, այն կառուցել ենք չոր փաստերի վրա, այնպիսի փաստերի, որոնք գրանցված են պետական մարմիններում, նկատի ունենք Տարոն Մարգարյանի կողմից ԿԸՀ ներկայացված հայտարարագրերի ուսումնասիրության հիման վրա»,- ասաց նա։
Լևոն Զուրաբյանի խոսքով՝ Տարոն Մարգարյանի ունեցվածքը միլիոններով աճել է թաղապետ աշխատելու տարիներին, իսկ ներկայացված հայտարարագրերում չի նշվում այն աղբյուրը, որով ավելացել են իր եկամուտները։
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...