Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Ընթերցողի կարծիքը


31.07.2012

Բաց նամակ ՀՀ Նախագահին

Մեծարգո պրն նախագահ, բազմիցս դիմել եմ ոստիկանապետ Վ.Գասպարյանին, գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանին, սակայն մեր դիմումները վերին ատյանների կողմից ամեն անգամ արհամարհված են եղել: Կրկին դիմում եմ Ձեզ, այս անգամ՝ բաց նամակով, հուսալով, որ հարցին օբյեկտիվ լուծում կտաք միայն Դուք՝ որպես մեր երկրի նախագահ:

Իմ աղջկան՝ Քրիստինեին, 25.11.2011թ. ձերբակալել են ոմն Հարություն Խլղաթյանի բանավոր խոսքի հիման: Իսկ Հարություն Խլղաթյանի բանավոր խոսքն այդքան զորություն է ունեցել, որովհետև նա նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի սանիկն է: Ալիկ Սարգսյանի քավոր լինելու հանգամանքը նրան շատ հարցերում է լիազորություններ տվել անօրինական գործողություններ կատարելու: 2011թ. օգոստոսի 10-ին մի խումբ անձինք՝ ոմն Սամվել Վարդանյանի գլխավորությամբ, ներխուժում են գրավատուն և ցանկանում են ուժ գործադրելով աղջկաս բերման ենթարկել` առանց բացատրություն տալու: Գրավատունն ապօրինաբար կապարակնքում և աղջկաս բերման են ենթարկում ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն: Այստեղ նոր աղջիկս իմանում է, որ այս ամենն արվում է Հարություն Խլղաթյանի բողոքի հիման վրա։ Նա մեղադրում է աղջկաս խարդախության մեջ և պահանջում է 300.000 ԱՄՆ դոլար: Վարչությունում սպառնում են, որ նրան կկալանավորեն, ոչ միայն նրան, այլև իր ընտանիքի բոլոր անդամներին` քրոջը, փեսային։ Այնուհետև խուզարկություն են կատարում և առգրավում պայուսակի ողջ պարունակությունը, այդ թվում՝ անձնագիրը: 8 ժամ պահելուց հետո նրան ազատ են արձակում` հաջորդ օրը ներկայանալու պայմանով, իսկ անձնագիրը մնում է նրանց մոտ: Այդ 8 ժամվա ընթացքում նրանք փորձել են ճնշում գործադրելով աղջկաս ստիպել ստորագրել մի թուղթ, որ նա պարտք է Հ.Խլղաթյանին 300.000 ԱՄՆ դոլար: Այդ ընթացքում Հ.Խլղաթյանն իր մի խումբ պաշտոնավոր ընկերների հետ նստած է եղել կողքի սենյակում և ցուցումներ տվել 6-րդ վարչության աշխատակիցներին, թե ինչպես ճնշեն աղջկաս, որ նա ստորագրի թուղթը, թե պարտք է Հ.Խլղաթյանին: Ալիկ Սարգսյանի ժամանակներն էին, և նրա սանիկը կարող էր սրտի ուզածն անել: Այս ամենը կատարվում էր առանց որևէ իրավական հիմքի, դատարանի որոշման կամ ՀՀ Կենտրոնական բանկի թույլտվության: Իսկ մեր դատախազության աշխատակիցները մեր դիմումին ի պատասխան, որտեղ բողոքել էինք 6-րդ վարչություն աշխատակիցներից, գրել էին, թե իրենք գործել են օրենքի սահմաններում: Մինչդեռ մենք ներկայացրել ենք ձայնագրություններ, որտեղ երևում է, թե աղջիկս ինչպես է 6-րդ վարչության աշխատակիցներից պահանջում փաստաթուղթ, որը նրանք չեն ներկայացնում: Կապարակնքելուց 1 շաբաթ հետո միայն Սամվել Վարդանյանը թույլ տվեց բացել գրավատունը:

Օգոստոսի 21-ին նորից նույն անձինք, արդեն քննիչ Արթուր Պողոսյանի գլխավորությամբ, եկան գրավատուն, խուզարկություն կատարեցին և ասացին, որ հարուցված է քրեական գործ: Խուզարկություն կատարվեց նաև մեր տանը, որտեղ աղջիկս բնակվում է իր անչափահաս` 2,5 և 1,5 տարեկան տղաների հետ: Թե՛ Հ.Խլղաթյանը, թե՛ քննիչ Արթուր Պողոսյանը, թե՛ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳ վարչության ծառայողները կատարել են բազմաթիվ ապօրինի գործողություններ: Քննիչ Արթուր Պողոսյանը Քրիստինեին ձերբակալելիս հաշվի չի առել մի քանի կարևոր հանգամանք. այն, որ նա երկու անչափահաս երեխաների` մեկ և երկուսուկես տարեկան երեխաների միակ ծնողն է (ամուսինը մահացած է) և միակ կերակրողը։ Առանց խնամակալության հարց լուծելու նա ձերբակալել է անօգնական կնոջը Հ.Խլղաթյանի բանավոր խոսքի հիման վրա: Նա նաև համագործակցել է Արմեն Ասլամազյանի և Հովհաննես Պարոնիկյանի հետ աղջկաս մանկահասակ երեխաներին պատկանող բնակարանը հափշտակելու հարցում, քանի որ դեռևս 2011թ. օգոստոսին Ա.Պողոսյանն ապօրինաբար վերցրել էր Քրիստինեի անձնագիրը: Չգիտես ինչպես աղջկաս անձնագիրը հայտնվում է նոտարի սեղանին, և առանց աղջկաս ներկայության Հովհաննես Պարոնիկյանը անվանափոխում է բնակարանի գրավի պայմանագիրը, թույլատրվում է, որ Ա.Ասլամազյանը և Հ.Պարոնիկյանը տիրանան անչափահաս երեխաներին պատկանող գույքին: Արթուր Պողոսյանը նաև աջակցել է Հ.Խլղաթյանին` համարյա ամեն օր աղջկաս քննչական բաժին կանչելով և գումար պահանջելով, իր գործողությունները նախկին ոստիկանապետ Ա.Սարգսյանի հանձնարարություններին վերագրելով, չնայած աղջկաս ներկայացրած փաստերով պարզ էր, որ նա վաշխառու Հ.Խլղաթյանի զոհն է: Ա.Պողոսյանն ինքնագլուխ աղջկաս կանչել է իր մոտ, նրան մենակ թողել Հ.Խլղաթյանի հետ, որպեսզի իր սենյակում ծածուկ ձայնագրի Քրիստինեին: Անհասկանալի է, թե ինչպես կարող է քննիչն իր աշխատասենյակ կանչել «տուժողին» և «հանցագործին», նրանց մենակ թողնել ու հետո հայտարարել, թե տեղյակ չէ ձայնագրությունից: Այդ ձայնագրությունները դիտելուց հետո պարզ է դառնում, որ քննիչ Արթուր Պողոսյանը լավ թլ տեղյակ է եղել դրանցից, քանի որ միտումնավոր թողել է աղջկաս և Հարությունին սենյակում, որպեսզի վերջինս, ելնելով աղջկաս ճնշված վիճակից, մի շարք պրովոկացիոն հարցեր տալով ձայնագրի: Բացի այդ, ձայնագրություններում Հարությունը բացահայտ սպառնում է աղջկաս, իսկ Քրիստինեին քննիչը ձերբակալել է այն բանի համար, որ նա տեսել է Հարությունին դրսում և սպառնացել նրան: Վախենալով Հարությունի կյանքի համար՝ քննիչը կալանավորել է աղջկաս առանց հիմքի, իսկ Հարությունի տված ձայնագրություններում հնչած սպառնալիքներից հետո նա գտնվում է ազատության մեջ:

Այս ամենը ես դիմումի տեսքով ներկայացրել եմ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և պատասխան եմ ստացել, որ քննիչ Ա.Պողոսյանը գործել է օրենքի սահմաններում ու կարգապահական բնույթի խախտումներ թույլ չի տվել։ Եթե այն ամենը, ինչ ես ներկայացրի, օրինական է համարվում մեր երկրում, և դա հաստատում է ՀՀ գլխավոր դատախազը, ապա ի՞նչ կարելի է ասել և անել այս ամենից հետո, եթե ապարդյուն թակում ես բոլոր դռները, և մեր երկրում թքած ունեն բարձր արժեքների վրա: Նրանք նույնիսկ չեն էլ փորձել պարզել, թե ինչպես է անձնագիրը հայտնվել նոտարի սեղանին: Դիմումի մեջ նշել են, որ իմ աղջիկը բողոք չի ունեցել Ա.Պողոսյանից և Ս.Վարդանյանից: Եթե Ա.Պողոսյանը պարբերաբար նշում էր, որ Հ.Խլղաթյանը Ա.Սարգսայնի սանիկն է, և նրա դեմ դու չես կարող պայքարել, ոչինչ չես կարող անել, և այսքանից հետո իմ աղջիկը եղել է ահ ու սարսափի մեջ, ինչպե՞ս կարող էր բողոքել քննիչի և Ս.Վարդանյանի դեմ, եթե նրա «գլխին սարքում են» և դատախազությունն էլ աջակցում է հանցագործներին մեր ներկայացրած բազամաթիվ ապացույցներից հետո: Արթուր Պողոսյանը գործի վարման ընթացքում ապօրինաբար գաղտնալսել է աղջկաս և մեր ամբողջ ընտանիքի հեռախոսային խոսակցությունները:Մենք բողոք ենք ներկայացրել Արթուր Պողոսյանի դեմ, բայց անպատասխան: Ամիսներ առաջ մյուս աղջկաս մեր դատախազության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը փորձեց սուր և վիրավորական խոսքով հետ կանգնցնել դատախազության դեմ բողոքներ գրելուց:

Պարոն նախագահ, ցավալին այն է, որ երբ մեր ծանոթ պաշտոնյաներն են փորձում խառնվել այս գործին, նրանց բոլորին ասում են՝ գործ չունեք այս գործի հետ, սա վերևների պատվեր է: Պարոն նախագահ, կուզենայի հասկանալ, թե սա ում պատվերն է և ինչու: Բազմաթիվ անգամներ փորձել ենք Ձեզ հասցնել այս պատմությունը, բայց ամեն անգամ ասել են, թե նախագահը տեղյակ է այս մասին։ Ապշում եմ՝ ինչպես կարող է նախագահը տեղյակ լինել այս պատմությանը և չարձագանքել իր երկրում տիրող անօրինականությանը, այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է երկու մանկահասակ երեխաներին, որոնք զրկված են իրենց միակ ծնողից՝ մորից, որին անհիմն ձերբակալել և առայսօր անհիմն պահում են: Մի՞թե իմ ընտրած նախագահը տեղյակ է այս մասին և լռում է: Եթե համոզվեմ, որ այդպես է, անմիջապես կհրաժարվեմ ՀՀ քաղաքացի լինելուց և թոռներիս հետ միասին ապաստան կգտնեմ Եվրոպայում, որտեղ, համոզված եմ, թոռներս կունենան ավելի լավ ապագա, քան այս անօրեն երկրում: Ես նույնիսկ պատրաստվում եմ դիմել Եվրադատարան՝ կրծկեր երեխային մորից զրկելու համար, և համոզված եմ մեր հաղթանակի մեջ:

Պարոն նախագահ, արդեն ժամանակն է կյանքի կոչելու Ձեր իսկ շուրթերից հնչած «Այս երկիրը երկիր է» արտահայտությունը:

Ա.Հակոբյան
Գ. Ջրվեժ, Ամառանոց թաղ.
Հեռ.՝ 093423307
        



Գնահատում

Ինչպե ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Loading...


Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




SELECTORNEWS



Новости России


Загружается, подождите...


Добавить свое объявление
Загрузка...




Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Նորությունների արխիվ

Լրահոս


30.05.2013 / 20:58
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿՈՒՆԵՆԱ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՎԱՐՉԱՊԵՏ ՄԻԽԱՅԻԼ ՄՅԱՍՆԻԿՈՎԻՉԻ ՀԵՏ

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿՈՒՆԵՆԱ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՎԱՐՉԱՊԵՏ ՄԻԽԱՅԻԼ ՄՅԱՍՆԻԿՈՎԻՉԻ ՀԵՏ



30.05.2013 / 19:18
ԱՊՀ-ՈՒՄ ՈՒ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԻՆՏԵԳՐԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՆ ԻՐԱՐ ՉԵՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ. ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ

ԱՊՀ-ՈՒՄ ՈՒ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԻՆՏԵԳՐԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՆ ԻՐԱՐ ՉԵՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ. ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ



30.05.2013 / 17:39
ՕԲԱՄԱՆ ՍՊԻՏԱԿ ՎԵՐՆԱՇԱՊԻԿՈՎ՝ ԿԱՐՄԻՐ ՇՐԹՆԵՐԿԻ ՀԵՏՔԸ ՎՐԱՆ (VIDEO)

ՕԲԱՄԱՆ ՍՊԻՏԱԿ ՎԵՐՆԱՇԱՊԻԿՈՎ՝ ԿԱՐՄԻՐ ՇՐԹՆԵՐԿԻ ՀԵՏՔԸ ՎՐԱՆ (VIDEO)



30.05.2013 / 17:22
ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ՔՈՒՎԵՅԹ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ՔՈՒՎԵՅԹ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ



30.05.2013 / 17:20
ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԱԼԹԱ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄՐՑԱՎԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՅՏՆԻ Է

ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԱԼԹԱ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄՐՑԱՎԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՅՏՆԻ Է



30.05.2013 / 17:00
ՍԻՐԻԱՅՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ԿԼՔԻ ՊԱՇՏՈՆԸ

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ԿԼՔԻ ՊԱՇՏՈՆԸ



30.05.2013 / 16:36
ՕՍԼՈՅՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ՄՈՒՆԿԻ ՆՈՐ ԹԱՆԳԱՐԱՆԸ

ՕՍԼՈՅՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ՄՈՒՆԿԻ ՆՈՐ ԹԱՆԳԱՐԱՆԸ



30.05.2013 / 16:35
ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ



30.05.2013 / 16:24
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ



30.05.2013 / 16:23
«FACEBOOK»-ՈՒՄ ԱՐԴԵՆ ԿԱՐԵԼԻ Է ՏԱՐԲԵՐԱԿԵԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋԵՐԸ ԿԵՂԾԵՐԻՑ

«FACEBOOK»-ՈՒՄ ԱՐԴԵՆ ԿԱՐԵԼԻ Է ՏԱՐԲԵՐԱԿԵԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋԵՐԸ ԿԵՂԾԵՐԻՑ



30.05.2013 / 16:04
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ



30.05.2013 / 15:55
ՎՐԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎՐԱ ՃՆՇՈՒՄ ԿԳՈՐԾԱԴՐԻ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՄԻՋՈՑՈՎ. ՓԱՆՋԻԿԻՁԵ

ՎՐԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎՐԱ ՃՆՇՈՒՄ ԿԳՈՐԾԱԴՐԻ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՄԻՋՈՑՈՎ. ՓԱՆՋԻԿԻՁԵ



30.05.2013 / 15:36
ՀՅՈՒՍԻՍԿՈՐԵԱՑԻՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵՆ PSY-Ի ՀԱՆՐԱՀԱՅՏ ՀԻԹԵՐԻՆ (VIDEO)

ՀՅՈՒՍԻՍԿՈՐԵԱՑԻՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵՆ PSY-Ի ՀԱՆՐԱՀԱՅՏ ՀԻԹԵՐԻՆ (VIDEO)



30.05.2013 / 15:10
ԱՆՋԵԼԻՆԱ ՋՈԼԻՆ ՆԵՐԿԱ ՉԻ ԼԻՆԻ ՄՈՐԱՔՐՈՋ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ

ԱՆՋԵԼԻՆԱ ՋՈԼԻՆ ՆԵՐԿԱ ՉԻ ԼԻՆԻ ՄՈՐԱՔՐՈՋ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ



30.05.2013 / 15:08
ՔՈՒՎԵՅԹԸ ՇԱՀԱԳՐԳԻՌ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԶԱՐԳԱՑՆԵԼ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ

ՔՈՒՎԵՅԹԸ ՇԱՀԱԳՐԳԻՌ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԶԱՐԳԱՑՆԵԼ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ



30.05.2013 / 15:05
ԱՐՔԱՅԱԶՆ ՉԱՐԼԶՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ

ԱՐՔԱՅԱԶՆ ՉԱՐԼԶՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ



30.05.2013 / 14:45
ՄԱԿ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՄԱՐԴԱՍՊԱՆ-ՌՈԲՈՏՆԵՐԻ ԿՐԱՌՄԱՆ ՀԱՐՑԸ

ՄԱԿ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՄԱՐԴԱՍՊԱՆ-ՌՈԲՈՏՆԵՐԻ ԿՐԱՌՄԱՆ ՀԱՐՑԸ



30.05.2013 / 14:44
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԳՈՒՄԱՐՎԵԼԻՔ ԵԽԽՎ ՆԻՍՏԵՐԻՆ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԳՈՒՄԱՐՎԵԼԻՔ ԵԽԽՎ ՆԻՍՏԵՐԻՆ



30.05.2013 / 14:31
ՓՈԽԳՆԴԱՊԵՏԸ ԿՆՈՋ ՀԵՏ ԶԲԱՂՎԵԼ Է ՎԱՇԽԱՌՈՒԹՅԱՄԲ

ՓՈԽԳՆԴԱՊԵՏԸ ԿՆՈՋ ՀԵՏ ԶԲԱՂՎԵԼ Է ՎԱՇԽԱՌՈՒԹՅԱՄԲ



30.05.2013 / 14:30
ՄԻՆՅՈՆԸ ԿԱՐԵՎՈՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ

ՄԻՆՅՈՆԸ ԿԱՐԵՎՈՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ



30.05.2013 / 14:03
ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻ ՇԱՐՔ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ

ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻ ՇԱՐՔ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ



30.05.2013 / 13:38
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԱՏԱՄՆԵՐՈՎ ԵՐԵԽԱ Է ԾՆՎԵԼ (FOTO)

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԱՏԱՄՆԵՐՈՎ ԵՐԵԽԱ Է ԾՆՎԵԼ (FOTO)



30.05.2013 / 13:22
ԱՍԱԴԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ S-300 ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՆ

ԱՍԱԴԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ S-300 ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՆ



30.05.2013 / 13:13
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՊԱՏՎԻՆ ԱԻՆ-ՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՊԱՏՎԻՆ ԱԻՆ-ՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ



30.05.2013 / 12:54
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ



30.05.2013 / 12:32
ԹԻՖԼԻՍՈՒՄ ՀԱՅՐԸ ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ Է ՈՐԴՈՒՆ

ԹԻՖԼԻՍՈՒՄ ՀԱՅՐԸ ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ Է ՈՐԴՈՒՆ



30.05.2013 / 12:29
«ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ»-Ի ՌԵԿՏՈՐԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՄՐՑՈՒՅԹ

«ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ»-Ի ՌԵԿՏՈՐԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՄՐՑՈՒՅԹ



30.05.2013 / 11:25
ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԱՄՆ-ՈՒՄ

ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԱՄՆ-ՈՒՄ



30.05.2013 / 11:24
ՄԱՀԱՑԵԼ Է ՏԱՇԻՐ-ԵՐԵՎԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԽՈՇՈՐ ՎԹԱՐԻՑ ՏՈՒԺԱԾ 4-ԱՄՅԱ ԵՐԵԽԱՆ

ՄԱՀԱՑԵԼ Է ՏԱՇԻՐ-ԵՐԵՎԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԽՈՇՈՐ ՎԹԱՐԻՑ ՏՈՒԺԱԾ 4-ԱՄՅԱ ԵՐԵԽԱՆ



30.05.2013 / 10:52
ՄԻՊ-Ը ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՓԱԿԵԼ 6 ԳՐԱՍԵՆՅԱԿ

ՄԻՊ-Ը ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՓԱԿԵԼ 6 ԳՐԱՍԵՆՅԱԿ



30.05.2013 / 10:47
ԻՉՊԵ՞Ս ԳԵՂԵՑԿԱՆԱԼ ԱՆՔՈՒՆ ԳԻՇԵՐԻՑ ՀԵՏՈ

ԻՉՊԵ՞Ս ԳԵՂԵՑԿԱՆԱԼ ԱՆՔՈՒՆ ԳԻՇԵՐԻՑ ՀԵՏՈ



30.05.2013 / 10:38
ՄԱՀԱՑԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՄԵՆԱՏԱՐԵՑ ԿԻՆԸ

ՄԱՀԱՑԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՄԵՆԱՏԱՐԵՑ ԿԻՆԸ



30.05.2013 / 10:33
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԱՐՔԱՅԱԶՆ ՉԱՐԼԶԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «ԵՐԵՎԱՆ, ԻՄ ՍԵՐ» ՀԱՄԵՐԳԻՆ (FOTO)

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԱՐՔԱՅԱԶՆ ՉԱՐԼԶԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «ԵՐԵՎԱՆ, ԻՄ ՍԵՐ» ՀԱՄԵՐԳԻՆ (FOTO)



30.05.2013 / 10:29
ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՎՐԱ ՍԵՆԴՎԻՉ ԵՆ ՆԵՏԵԼ (VIDEO)

ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՎՐԱ ՍԵՆԴՎԻՉ ԵՆ ՆԵՏԵԼ (VIDEO)



30.05.2013 / 10:21
ՀԵՐԹԱԿԱՆ ԹՈՒՆԱՎՈՐ ՆԱՄԱԿԸ ՍՏԱՑԵԼ Է ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

ՀԵՐԹԱԿԱՆ ԹՈՒՆԱՎՈՐ ՆԱՄԱԿԸ ՍՏԱՑԵԼ Է ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ



30.05.2013 / 10:16
ՆՈՐ ԴԵՂԱՄԻՋՈՑ Է ՍՏԵՂԾՎԵԼ ԻՆՖԱՐԿՏԻ ԲՈՒԺՄԱՆ ՀԱՄԱՐ

ՆՈՐ ԴԵՂԱՄԻՋՈՑ Է ՍՏԵՂԾՎԵԼ ԻՆՖԱՐԿՏԻ ԲՈՒԺՄԱՆ ՀԱՄԱՐ



30.05.2013 / 10:01
ԱԺ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ 10 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ՊԱՐՏՔ ՈՒՆԻ

ԱԺ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ 10 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ՊԱՐՏՔ ՈՒՆԻ



30.05.2013 / 10:00
ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ



29.05.2013 / 16:23
ԻՆՉՈ՞Ւ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՀԱՊԿ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՆ

ԻՆՉՈ՞Ւ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՀԱՊԿ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՆ



29.05.2013 / 16:07
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ


Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



Loading...




Новости СМИ2




Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am