Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=28767
Լրահոս


02.04.2013 / 10:20

ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅՈՒՄ ՀԻՎԱՆԴՆԵՐԸ ԾԵԾԿՌՏՈՒՔ ԵՆ ՍԱՐՔԵԼ

43-ամյա Հովհաննես Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով հարկադիր բուժման մեջ, «Հոգեբուժական բժշկական կենտրոնի» Նուբարաշենի հոգեբուժական կլինիկայի 7-րդ բաժանմունքի ճաշարանում, այնուհետև ճաշարանի դիմաց հարձակվել է նույն բաժանմունքում բուժվող Ավետիք Ստեփանյանի վրա, ձեռքերով ու ածելիով հարվածներ է հասցրել վերջինիս ու նրա առողջությանը պատճառել ծանր վնաս: Տուժող Ավետիք Ստեփանյանը դատարանին հայտնել է, որ 2006թ-ից հարկադիր բուժման մեջ է գտնվում Նուբարաշենի հոգեբուժարանում: Դեպքի օրը, երբ հիվանդներով գնացել են ճաշարան, ընթացքում Հովհաննես Հայրապետյանը հանկարծակի հարձակվել է իր վրա և ձեռքին եղած ածելիով ծակել իր դեմքի աջ և ձախ այտերը, ինչից հետո դեմքից արյուն է եկել, դեմքը կապել են, շտապօգնություն կանչել և տարել հիվանդանոց:

Հիվանդանոցում վերքերը կարել են և հետ բերել հոգեբուժարան: Քրեական գործ է հարուցվել 112 հոդվածի 1-ին մասով` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար: Քննելով գործը դատարանը վճռել է անմեղսունակության վիճակում քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած Հովհաննես Հայրապետյանին ազատել քրեական պատասխանատվությունից և պատժից: Հայրապետյանի նկատմամբ կիրառվել է հարկադիր բուժում՝ հատուկ տիպի հոգեբուժական հիվանդանոցում:



Տպագրել