Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=28769
Լրահոս


02.04.2013 / 10:32

«ՄԱՀ ԱՄԵՐԻԿԱՅԻՆ». ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԱԿՑԻԱ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ

Ապրիլի 1-ին Ադրբեջանում հակակառավարական ակցիա է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ ակցիան կայացել է Նարդարան ավանում, որտեղ ակցիայի մասնակիցները պահանջել են ազատ արձակել նախօրեին կալանավորված աստվածաբան Թալեհ Բաղիզադեին և «հիջաբի կալանավորներին»:
Ակցիայի հարյուրավոր մասնակիցներ վրդովմունք են հայտնել Բաղիզադեի անօրինական կալանավորման կապակցությամբ, դա գնահատելով որպես «առևանգում»: Նրանք պահանջել են իշխանություններից վերջ տալ կրոնական գործիչների և հավատացյալների դեմ բռնություններին, որոնց ձերբակալում են դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ բողոքի ակցիաների մասնակցելու համար:
Ակցիայի մասնակիցները նաև վանկարկել են. «Մահ Ամերիկային», «Մահ Իսրայելին», «Կորչեն կոռումպացված ադրբեջանական պաշտոնյաները»:
 



Տպագրել