Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=28770
Լրահոս


02.04.2013 / 10:41

ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅՈՒՄ ԿԱՆԱՆՑ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ ԵՆ ՀԵԾԱՆԻՎ ԵՎ ՄՈՏՈՑԻԿԼԵՏ ՎԱՐԵԼ

Սաուդյան Արաբիայի իշխանությունները կանանց թույլատրել են, հատուկ պայմաններով, հեծանիվ և մոտոցիկլետ վարել: Ըստ նոր օրենքի, հեծանիվ վարող կինը չի կարող սպորտային հագուստ կրել. փոխարենը նախատեսված է ավանդական աբբայան: Դրանից բացի, հեծանվի վրա, կնոջը պետք է ուղեկցի նրա ամուսինը կամ արական սեռի մոտ բարեկամը, որը կկարողանա ընկնելու դեպքում օգնություն ցուցաբերել նրան:
Նաև կանայք պետք է հեծանիվ քշեն հատուկ վայրերում, որտեղ տղամարդկանց հանդիպելու հնարավորությունը նվազագույն է:



Տպագրել