Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=28772
Լրահոս


02.04.2013 / 10:49

ՕԲԱՄԱՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԶԱՏԿԻ ՁՎԵՐ ԳԼՈՐԵԼՈՒ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ


Երկուշաբթի Սպիտակ տանը տեղի ունեցած Զատկի ձվեր գլորելու ավանդական 135-րդ  արարողությանը մասնակցել է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
ԱՄՆ-ի 50 նահանգներից ավելի քան 35 հազար մեծահասակներ և երեխաներ ժամանել էին Սպիտակ տուն արարողությանը մասնակցելու համար:
Տոնի մասնակիցներն ընտրվել են հատուկ վիճակահանությամբ: Հանդիսությանը մասնակից մեծահասակներին և երեխաներին հնարավորություն է ընձեռվել ունկնդրել կենդանի երաժշտություն, պարել, մասնակցել Զատկի ձվեր գլորելու արարողությանը:  
Նախագահ Բարաք Օբաման երեխաների համար անձամբ ընթերցել է մանկական այբբենարան` «Չիկա, չիկա, բում, բում» վերնագրով:
«Եթե դուք կարողանում եք կարդալ, ձեր առաջ ամբողջ աշխարհ է բացվում», - երեխաներին ասել է նախագահը` ավարտելով գրքի ընթերցանությունը: 




Տպագրել