Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=28775
Լրահոս


02.04.2013 / 11:13

ԱՅՍՕՐ ՆՇՎՈՒՄ Է ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

Մանկական գրքերի հարցերով միջազգային խորհրդի (International Board on Books for Young People, IBBY) որոշմամբ և նախաձեռնությամբ` 1967-ից սկսած ապրիլի 2-ին՝ դանիացի մեծագույն հեքիաթասաց Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրը, ամբողջ աշխարհում նշվում է Մանկական գրքի միջազգային օրը։ 
Յուրաքանչյուր տարի IBBY-ի ազգային մասնաճյուղերից մեկը ստանում է այս տոնին որպես միջազգային հովանավոր հանդես գալու պաշտոնական իրավունք։
Ամեն տարի որոշվում է տոնի թեման, Դանիայից հրավիրվում է հայտնի հեղինակ՝ մոլորակի բոլոր երեխաներին հաղորդագրություն գրելու համար։ Հրավիրվում է նաև նկարիչ՝ տոնի պաստառը ստեղծելու համար։

 



Տպագրել