Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=28776
Լրահոս


02.04.2013 / 11:24

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԱՄՆ-Ի ԱՄԵՆԱՏԱՐԵՑ ԿԻՆԸ

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Քլիրուոթեր քաղաքում մարտի 21-ին կյանքից հեռացել է ԱՄՆ-ի ամենատարեց կինը՝ Էլսի Թոմփսոնը, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն մեկուկես շաբաթ անց։ Ապրիլի 5-ին նա կդառնար 114 տարեկան։ 
Թոփսոնը ծնվել է 1899թ. Փենսիլվանիա նահանգի Բիվեր Ֆոլս քաղաքում։ Նա անձամբ իր երկարակեցության բաղադրատոմսն էր համարում սերը մարդկանց նկատմամբ և նրանց ամենօրյա ժպիտները։
Նա ունեցել է 1 որդի և 4 թոռ։
Թոմփսոնը հունվարին ճանաչվել էր ԱՄՆ ամենատարեց կինը՝ 114-ամյա Մեմի Ռիարդենի մահից հետո։ Իսկ աշխարհի ամենատարեց մարդն է համարվում 115-ամյա ճապոնացի Հիրոեմոն Կիմուրան։
 



Տպագրել