Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=28778
Լրահոս


02.04.2013 / 11:34

ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒՆ ԿՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵՆ ԼՈՆԴՈՆՈՒՄ

Հայտնի ռուսաստանցի գործարար Բորիս Բերեզովսկու հարազատները որոշել են նրան հուղարկավորել Լոնդոնի Հաներսբերրի գերեզմանատանը:  
Հաղորդվում է նաև, որ հուղարկավորությունը կազմակերպելու համար Լոնդոն է ժամանել Բերեզովսկու առաջին կինը՝ Նինա Կորոտկովան: Նման որոշում կայացնելու պատճառն այն է, որ Բերեզովսկու ընտանիքի անդամների մեծ մասը, այդ թվում մայրը, վերջին տասնամյակում ապրում են Արևմուտքում: Բացի այդ, Հաներսբերրի գերեզմանատանն է թաղված Բերեզովսկու ընկերը՝ փիլիսոփա Ալեքսանդր Պյատիգորսկին: Հուղարկավորության օրը դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ Բորիս Բերեզովսկիի մարմինը հայտնաբերվել է մարտի 23-ին Մեծ Բրիտանիայում իր առանձնատան լոգարանում:  




Տպագրել