Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=28781
Լրահոս


02.04.2013 / 12:08

ՎՐԱՍՏԱՆԸ ԴԵՌ ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ ՍՈՉԻԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

Վրաստանի կառավարությունը 2014թ. Սոչիի օլիմպիադային մասնակցելու հարցում դեռ վերջնական որոշում չի ընդունել, հաղորդում են վրացական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ԱԳ փոխնախարար Դավիթ Զալկալիանիի հայտարարությունը:

«Կա դիրքորոշում, որ Վրաստանը Սոչիի օլիմպիադան չի բոյկոտելու, սակայն կառավարությունը մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի ընդունել: Կառավարությունն առաջիկայում կայտարարի, թե ինչ ձևաչափով կմասնակցի Վրաստանը», - ասել է նա:

Հետաքրքիր է, որ Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Լերի Խաբելովը երկուշաբթի հայտարարել էր, որ կառավարությունը վերջնական որոշում է ընդունել և հիշեցրել, որ հունվարին վարչապետ Իվանիշվիլին հաստատել էր, թե Վրաստանն անպայման մասնակցելու է Սոչիի օլիմպիադային:


Տպագրել