Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=28783
Լրահոս


02.04.2013 / 13:08

ՔԵՄԲՐԻՋԻ ԴՈՒՔՍՆ ՈՒ ԴՔՍՈՒՀԻՆ ԿԱՅՑԵԼԵՆ «ԹԱՄԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ» ԿԵՆՏՐՈՆ

Քեմբրիջի դուքսն ու դքսուհին՝ արքայազն Ուիլյամն ու նրա կին Քեյթ Միդլթոնը, այս ուրբաթ կայցելեն Մանուկյան հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ Շոտլանդիայում կառուցված «Թամար Մանուկյան» կենտրոն։ Այցի ընթացքում արքայական զույգին կմիանա նաև Ուիլյամի հայրը՝ Ուելսի արքայազն, թագաժառանգ Չարլզը։
Կենտրոնը կբացվի Դամֆրիս Հաուսի տարածքում, որը վերականգնվել է արքայազն Չարլզի աջակցությամբ և վերջին 250 տարում առաջին անգամ բաց է հասարակության համար: Կենտրոնում կներկայացվի երեխաների համար բնակավայրեր, ինչպես նաև խմբերով ուսանելու համար անհրաժեշտ շինություններ ու պարագաներ: Կենտրոնը բաց կլինի նաև շոտլանդական դպրոցների համար:
The Manoukian Foundation հիմնադրամը ղեկավարում են հայ Բոբ Մանուկյանն ու նրա կինը՝ Թամարը:
 




Տպագրել