Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=28784
Լրահոս


02.04.2013 / 13:17

ՊՌՈՇՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ Է. ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Պռոշյան գյուղի համայնքապետի սպանությունը եղբայրասպանության օրինակ է, որը երբեք չպետք է կրկնվի: Այսմասին հայտարարել է նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առանորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` ելույթ ունենալով Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բնակիչների առջև, հաղորդում է NEWS.am-ը:
«Այդ հանցագործությունը պետք է պատշաճ կերպով բացահայտվի, և իրավապահները պարտավոր են գործադրելու բոլոր ջանքերը»,- ընդգծել է ընդդիմադիր գործիչը: Հովհաննիսյանի խոսքով, տեղի ունեցածը վախի մթնոլորտի վկայություն է: «Մենք տեսնում ենք վախ, կրիմինալ, տեսնում ենք ցավ: Այդ ցավը պետք է քիչ լինի»,- ասել է Հովհաննիսյանը:
Ապրիլի 9-ին, ժամը 11-ին, նրա խոսքով, համաժողովրդական շարժումը համազգային հանրահավաք է անելու: «Հուսով եմ` ճանապարհները բաց կլինեն: Այդ օրը մենք միասին կստեղծենք նոր Հայաստան»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Պռոշյանի գյուղապետ, ՀՅԴ անդամ Հրաչ Մուրադյանի դին գտել էին այսօր՝ գյուղապետարանի դիամց: 




Տպագրել