Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=28785
Լրահոս


02.04.2013 / 13:23

ԱԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՄԻ ՇԱՐՔ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ

Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ ապրիլի 2-ին, տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը:
Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցել է, որ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ավարտվել են Շվեյցարիայի զարգացման գործակալության (ՇԶԳ) հետ իրականացվող «Արձագանք. բուժմիավորումներ» ծրագրով հրահանգիչների վերապատրաստման դասընթացները։
Աշխատանքներ են տարվում մարզերում ճգնաժամային կառավարման կենտրոններ ստեղծելու և տարածքային ստորաբաժանումներն անխափան ինտերնետ կապով ապահովելու ուղղությամբ։
ԱԻ նախարարը հանձնարարել է մշտապես ուշադրության կենտրոնում պահել Գառնիի դիտարանի վերագործարկման և Բալահովիտում հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի կառուցման հարցերը։
Խորհրդակցության ավարտին ԱԻ նախարարը գնդապետի կոչում է շնորհել ԱԻՆ նվագախմբի ղեկավար Մանվել Ութուջյանին` ընդգծելով, որ նա նվագախմբի հիմնադիրներից է և մեծ ներդրում ունի դրա կայացման գործում։
Ա. Երիցյանի մեկ այլ հրամանով` 2012 թ. ընթացքում ՀՀ տարածքում առաջացած արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման, տեղի ունեցած դեպքերի օպերատիվ արձագանքման ընթացքում դրսևորած կամային բարձր հատկանիշների, մարտական ու մասնագիտական պատրաստության ուղղությամբ ունեցած հաջողությունների, ինչպես նաև գործառնական պարտականությունների նկատմամբ ցուցաբերած բարեխիղճ վերաբերմունքի համար օպերատիվ պլանավորման բաժնի պետ, գնդապետ Հայկ Եղիազարովը պարգևատրվել է «Կանխարգելում, օգնություն, փրկություն», իսկ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի օղակի հրամանատար Մելսիկ Դալլաքյանը` «Լավագույն հրշեջ-փրկարար» մեդալներով։




Տպագրել