Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=28786
Լրահոս


02.04.2013 / 13:30

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵՑԻՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ ՔՎԵԱՐԿԱԾ ԹԵՐԹԻԿՆԵՐ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում ապրիլի 2-ին լրագրողների, ընթերականների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների և 17/05 տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Մարինե Դավթյանի ներկայությամբ հատկապես կարևոր գործերի քննիչ Նորիկ Հովակիմյանը բացեց տեղամասի ընտրական փաստաթղթերի պարկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս պահի դրությամբ ընթանում է Սերժ Սարգսյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների վերահաշվարկ: Մյուս բոլոր թեկնածուների օգտին քվեարկած քվեաթերթիկների հաշվարկից պարզվեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի քվեաթերթիկների ծրարում Սերժ Սարգսյանի օգտին քվեարկված 5 թերթիկ կա, Անդրիաս Ղուկասյանի օգտին քվեարկած` 1 և անվավեր` 5 քվեաթերթիկ: Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեների թիվը վերահաշվարկի արդյունքում նվազեց 11-ով՝ հասնելով 421-ի:
ՀՀ Սահմանադրական դատարանը մարտի 14-ին անվավեր է ճանաչել փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում 17/05 ընտրատեղամասից ստացված արդյունքները՝ լցոնումներով պայմանավորված:



Տպագրել