Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=28789
Լրահոս


02.04.2013 / 13:43

ՀԲԸՄ-Ն ԱՐՑԱԽՈՒՄ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԾՐԱԳԻՐ Է ՍԿՍՈՒՄ

Ստեփանակերտում սկսվել են Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ստեփանակերտի մշակութային, կրթական և արվեստի կենտրոնի՝ ՀԲԸՄ-ԼՂՀ համալիրի նախագծման աշխատանքները:
Այս նախաձեռնությունն ուսումնականորեն նորարար հնարավորություններ է ընձեռելու ԼՂՀ քաղաքային և գյուղական համայնքներում: Կենտրոնը սպասարկելու է բոլոր տարիքային խմբերի ուսանողներին, ԱԺ պատգամավորներին, կառավարության պաշտոնյաներին և այլ անձանց, նրանց առաջարկելով անգլերենի կատարելագործման, ԲՈՒՀ-ական ընդունելության քննությունների նախապատրաստման, ինչպես նաև ստեղծարար տեխնոլոգիաների (անիմացիա, վիդեո խաղ դիզայն, վեբ զարգացում և այլ տեխնոլոգիաներ) դասընթացներ:  
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն իր հերթին բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղում կրթությանը առաջնահերթություն տալու ՀԲԸՄ-ի նախաձենռությունը:
 


Տպագրել