Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=28790
Լրահոս


02.04.2013 / 13:57

ՊՌՈՇՅԱՆԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԻՆ ՀՐԱԶԵՆՈՎ ԵՆ ՍՊԱՆԵԼ. ՆԱ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՏ ԽՆԴԻՐՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր առավոտյան Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին: Yerkir.am-ի փոխանցմամբ՝ շրջանառվող վարկածը, թե գյուղապետը հանկարծամահ է եղել, հերքվում է, քանի որ գյուղապետի գլխին՝ աջ ականջի մոտ, հրազենային մահացու վնասվածք է հայտնաբերվել: Գյուղացիները նշում են, որ հնչել է երկու կրակոց, սակայն տարածքի հետազոտման ժամանակ պարկուճ դեռևս չի հայտնաբերվել:
Հրաչ Մուրադյանի ընտանիքը 1966 թվականին Հայաստան է տեղափոխվել Սիրիայից: Նա ծնվել էր 1963թ. հուլիսի 1-ին, Պռոշյան գյուղում, ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, բարձրագույն կրթություն ստացել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանում: Պռոշյան համայնքի ղեկավարն էր 2005 թվականից: Ամուսնացած էր, ուներ երկու դուստր և երկու որդի:
Նա Արցախյան ազատամարտի հերոսներից էր:  
Համագյուղացիները պատմում էին, որ Կոտայքի մարզում նա այն եզակի գյուղապետերից էր, որը որոշ հարցերում դեմ է դուրս եկել Կոտայքի ՀՀԿ-ական մարզպետ Կովալենկո Շահգալդյանին: Նա այդ առումով որոշ խնդիրներ է ունեցել նաև մարզպետի հետ:  
Գյուղացիների պատմելով` տեղական իշխանություններին դուր չի եկել, որ Հրաչ Մուրադյանը կարողացել է ինքնուրույն ֆինանսավորում գտնել և վերանորոգել գյուղի դպրոցն ու մանկապարտեզը, որոշ ճանապարհներ: Դա նա կազմակերպել է սփյուռքահայ իր ընկերների օգնությամբ:




Տպագրել