Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=28791
Լրահոս


02.04.2013 / 14:11

ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՄԻԱՆԱՆ ՎՐԱՑ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Ենթադրվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը 2014-ին կմիանան վրաց-ամերիկյան զորավարժություններին. այսօր հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
Ըստ նախարարի` իրենք չեն թաքցնում, որ հատուկ ռազմական համագործակցություն ունեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ: «Մենք արդեն եռակողմ երկխոսություններ ենք սկսել, նաև անցկացվել են համատեղ շտաբային զորավարժություններ: Դրանից ելնելով` ենթադրոմ ենք, որ եթե զորավարժությունների աշխարհագրությունն ընդլայնվի, առաջին հերթին դա կվերաբերի այդ երկու երկրներին»,- հայտարարել է Ալասանիան:


Տպագրել