![]() |
![]() |
![]() |
Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=28801 |
Լրահոս
02.04.2013 / 14:41
ԱՊՐԻԼԻ 14-ԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ԾԱՌԱՏՈՒՆԿԻ ՕՐ
Մայրաքաղաքի կանաչապատման, ոռոգման ցանցի անցկացման և ծառատունկի կազմակերպման աշխատանքների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցել է, որ բոլոր վարչական շրջաններում շարունակվում են կանաչապատման աշխատանքները, իսկ ապրիլի 14-ն էլ հայտարարվել է համաքաղաքային ծառատունկի օր:
Առաջարկվել է աշխատանքներում ներգրավել ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական կառույցներին, հասարակական կազմակերպություններին, տնտեսվարողներին, համատիրություններին և քաղաքացիներին՝ բակային տարածքներում ևս ակտիվորեն ծառատունկ կազմակերպելու և ծառերի հետագա խնամքն ապահովելու նպատակով։ Քաղաքապետարանը կտրամադրի անհրաժեշտ քանակությամբ ծառերի ու թփերի տնկիներ:
|