Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=28805
Լրահոս


02.04.2013 / 15:56

ԱՐՈՆՅԱՆԸ ԵՐԿՐՈՐԴՆ Է ՖԻԴԵ-Ի ՆՈՐ ՑՈՒՑԱԿՈՒՄ

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակ, որտեղ  հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը` իր ակտիվում ունենալով 2813.43 միավոր  զբաղեցնում է  երկրորդ հորիզոնականը:
Առաջին հորիզոնականում է նորվեգացի Մագնուս Կառլսենը` 2866.02 միավոր: Լավագույն եռյակը եզրափակում է ռուսազգի շախմատիստ Վլադիմիր Կրամնիկը` 2811.14 միավորով:
ՀԻշեցնենք, որ Լոնդոնում ավարտված ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում հաղթող էր ճանաչվել  Մագնուս Կարլսենը, իսկ հայազգի գրոսմայստերը զբաղեցրել էր երրորդ հորիզոնականը:


Տպագրել