Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=28806
Լրահոս


02.04.2013 / 16:07

ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ՝ ԲԱՆՏՈՒՄ

Վենեսուելական Մարգարիտա կղզու բանտում բանտարկյալները գիշերային ակումբ են բացել` լուսային էֆեկտներով և սթրիփ-պարուհիներով:
Ակումբի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել բանտարկյալների ծանոթները և հարազատները, որոնք ատիվորեն լուսաբանել են զարմանալի իրադարձությունը սոցցանցերում: Նշվում է, որ ակումբը հագեցած է ժամանակակից երաժշտական տեխնիկայով, լուսավորությամբ, նույնիսկ օդորակիչ ունի:
Բանտերի հարցերով նախարարության անանուն աղբյուրները հաստատել են բանտում տեղի ունեցած աշխույժ երեկույթի փաստը, սակայն հաստատության կողմից պաշտոնական մեկնաբանություններ դեռևս չեն եղել:
«The New York Times»-ի տվյլաներով` մինչ ակումբի բացվելն այդ բանտի բանտարկյալները, որոնք հիմնականում դատապարտված են թմրանյութերի վաճառքի համար, փաստացի կառավարելիս են եղել բանտը` կաշառելով պահակներին: Հաստատության ներսում նաև հատուկ տարածք կա աքլորակռվի և բիլյարդի համար: Բացի այդ, բանտարկյալներն առանց խոչընդոտների ալկոհոլ և մարիխուանա են օգտագործում, իսկ ոմանք էլ հրացաններով են շրջում:




Տպագրել