Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=28810
Լրահոս


02.04.2013 / 16:49

ԲՀԿ ԱԿՏԻՎԻՍՏԻՆ ԻՆՉՈ՞Ւ ԷԻՆ ՀՐԱՎԻՐՎԵԼ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանությունն անդրադարձել է ԲՀԿ երիտասարդի` ոստիկանական բաժանմունք հրավիրվելու մասին տեղեկություններին:
«Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածվել, թե ոստիկանությունը ձերբակալել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների: Սրանով ոստիկանությանը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու հերթական փորձն է արվում՝ դրանից դիվիդենտներ շահելու հեռակա նպատակով: Իրականում տեղի է ունեցել հետևյալը: Այս տարվա մարտին ոմն Արմեն պայմանավորվածություն է ձեռք բերել Նոր Նորքի 7-րդ զանգվածում գտնվող, չգործող պտուղբանջարեղենի կրպակներից մեկը վարձակալելու մասին: Կրպակատերը հետագայում որոշել է այն հետ վերցնել և դիմել է ոստիկանություն՝ հայտարարելով, որ պատրաստ է վերադարձնել վարձավճարը: Դիմումի կապակցությամբ պարզաբանումներ տալու նպատակով վարձակալը հրավիրվել է ոստիկանություն:
Ինչպես տեսնում եք՝ ոչ ոք բերման չի ենթարկվել, առավել ևս՝ չի ձերբակալվել, և հաղորդագրությունը որևէ աղերս չունի իրականության հետ»,- հայտնել են ոստիկանությունից:




Տպագրել