Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=28814
Լրահոս


02.04.2013 / 17:41

ՊՌՈՇՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ԳԼԽԻՑ ՀԱՆՎԵԼ ԵՆ ԿՐԱԿՎԱԾ ՓԱՄՓՈՒՇՏԻ ԲԵԿՈՐՆԵՐԸ

Դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում Պռոշյանի գյուղապետարանի առաջ սպանված ՀՅԴ-ական գյուղապետ Հրաչ Մուրադյանի գլխից հանվել են կրակված փամփուշտի գնդակի բեկորներ: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, որոնք ուղարկվել են դատակենսաբանական փորձաքննության: Գնդակի տեսակը, տրամաչափը, ինչպես նաև կրակող հրազենը հայտնաբերելու նպատակով նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:




Տպագրել