Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=28922
Լրահոս


05.04.2013 / 10:16

ԵՐԵՎԱՆՈՒՄ 54-ԱՄՅԱ ՏՂԱՄԱՐԴԸ ԲՆԱԿԱՐԱՆ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌԻՆ

54-ամյա Չինար Խաչատրյանը մեղադրվում է նրանում, որ Գայանե Մ.-ին տրամադրել է բնակարան` մարմնավաճառությամբ զբաղվելու համար: Դատարանը, վերլուծելով և գնահատելով քրեական գործի նյութերը, ապացուցված է համարել, որ ամբաստանյալ Չինար Խաչատրյանն իր կողմից վարձակալած, Երևանի Բաբաջանյան փողոցի 149 շենքի թիվ 39 բնակարանը, պարբերաբար, ընդհանուրը 10-12 անգամ տրամադրել է Գայանե Մ.-ին` պոռնկությամբ զբաղվելու համար, յուրաքանչյուր անգամ բնակարանը տրամադրելու դիմաց Գայանեից ստանալով 1-2 հազար դրամ:
Վերջինս միջնակարգ-մասնագիտական կրթությամբ է, ամուսնալուծված, խնամքին ոչ ոք չունի, նախկինում դատված է, չի աշխատում, հաշվառված է Երևանի Սիսակյան փողոցի իր բնակարանում:
Սույն գործը քննվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Քննելով գործը դատարանը նրան դատապարտել է տուգանքի` 350 հազար ՀՀ դրամի չափով:



Տպագրել