Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=28924
Լրահոս


05.04.2013 / 10:40

TWITTER-ՈՒՄ ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ԼՍԱՐԱՆԱԸ ՀԱՍԵԼ Է 5 ՄԻԼԻՈՆԻ

Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Twitter-ում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի էջի հետևորդների քանակը 5 միլիոն մարդ է: Ֆրանցիսկոս պապի @pontifex էջում հաղորդագրությունները հրապարակվում են ինը լեզուներով` ներառյալ իտալերենը, անգլերենը, իսպաներենը, արաբերենը և լատիներենը: Հռոմի պապի էջում հաղորդագրությունները հրապարակվում են նրա հավանությամբ: Սակայն պապն անձամբ Twitter -ից չի օգտվում:
Ֆրանցիսկոսի` Հռոմի պապ ընտրվելուց մի քանի օր հետո հրապարակած առաջին գրառումը հետևյալն էր. «Ես ամբողջ սրտով շնորհակալություն  եմ հայտնում ձեզ և խնդրում շարունակել աղոթել ինձ համար»:  



Տպագրել