Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=28929
Լրահոս


05.04.2013 / 11:13

ՀՀ ԶՈՒ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ՇԱՐԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԸ ԵՎ ՄԱՐԶԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԸ ԿՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԵՆ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի խաչատուրովն ապրիլի 4-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցել են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի զեկույց-հաշվետվության ունկնդրմանը:
Խորհրդակցությանը ներկա են եղել նաև ՀՀ պաշտպանության փոխնախարարները, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետերը:
Ստեփան Գալստյանը ներկայացրել է իր ենթակայությամբ գործող ավիացիոն, հակաօդային պաշտպանության և ՌԷՊ (ռադիոէլեկտրոնային պայքար) զորամասերում սպառազինության և միջոցների համալրման, արդիականացման և վերազինման, անձնակազմի մարտունակության բարձրացման և բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման, սպայակազմի պատրաստվածության և մասնագիտական ունակությունների կատարելագործման, ինչպես նաև իրականացված շինարարական աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը:
Զեկույցի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տվել է մի շարք հանձնարարականներ` հետագա աշխատանքներն առավել արդյունավետորեն իրականացնելու համար: Նախարարը նշել է նաև, որ առաջիկա տարիներին կվերակառուցվեն և համապատասխան սարքավորումներով կհամալրվեն զինված ուժերի բոլոր զորամասերի շարահրապարակները և մարզահրապարակները:
 
 



Տպագրել