Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=28931
Լրահոս


05.04.2013 / 11:36

ԱՄՆ-ՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է ՀԱՅՏՆԻ ԿԻՆՈՔՆՆԱԴԱՏ ՌՈՋԵՐ ԷԲԵՐՏԸ

ԱՄՆ-ում գիշերը կյանքից հեռացել է Ռոջեր Էբերտը՝ պատմության մեջ առաջին կինոքննադատը, ով 1975թ. արժանացել է Պուլիտցերյան մրցանակի՝ բարձրագույն մրցանակ լրագրության աշխարհում։ Հայտնի կինոքննադատը մահացել է ծանր և երկարատև հիվանդությունից հետո։ 
Իր ցավակցությունն է հայտնել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ 
Երկու տասնյակ գրքերի հեղինակը, ով իր կյանքի 46 տարին նվիրել է քննադատությանը, աշխատել է մինչև վերջին օրը։ 
2005թ. հունիսին Ռոջեր Էբերտը դարձել է առաջին քննադատը, ով աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում։
 


Տպագրել