Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=28934
Լրահոս


05.04.2013 / 11:52

ՔԿՀ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՀԵՏ ԿԱՊԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամանով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ Ջիվան Վարդգեսի Օհանյանի նկատմամբ կիրառվել է ծառայությունից ազատում կարգապահական տույժը, և 2013 թվականի ապրիլի 3-ից ազատվել է քրեակատարողական ծառայությունից։
ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Օհանյանն աշխատանքից ազատվել է ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, դատապարտյալի և նրա հարազատների հետ անթույլատրելի կապերի մեջ գտնվելու, դատապարտյալին տեսակցության այցելած կնոջ՝ քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու ժամանակ հագուստների և անձնական իրերի զննությունը սահմանված կարգով չկազմակերպելու համար:
Նախարարի այս հրամանի համար հիմք են հանդիսացել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անցկացված ծառայողական քննության արդյունքներով ներկայացված եզրակացությունը, ինչպես նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Հ. Հարությունյանի միջնորդությունը:




Տպագրել