Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=28936
Լրահոս


05.04.2013 / 12:23

«ԻՄ ԴԻԱԿԻ ՎՐԱՅՈՎ» ԱՍԵԼՈՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԶԱՐԳԱՆԱԼ. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ

Մենք փորձեցինք լուրջ վերաբերվել Րաֆֆի Հովհաննիսյանի գործընթացին, բայց նա համապատասխան վերաբերմունք չցուցաբերեց: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը: «Ես զարմանում եմ, եթե քաղաքական ուժերն իրենց նույնիսկ չեն կարողանում դրևորել որպես նորմալ ընդդիմություն, ինչպե՞ս կարող են իշխանության ծանր  պատասխանտվության տակ մտնել: Մինչև չլինի լուրջ ընդդիմադիր ուժ, մեր քաղաքական համակարգը լինելու է մեկոտանի: Չեմ ուզում ասել մեկոտանի, բայց կաղացող քաղաքական համակարգ ունենք: Իսկ կաղացողն ընդդիմությունն է: Թե չէ «իմ դիակի վրայով» ասելով քաղաքական համակարգը չի կարող զարգանալ»- ասաց Արտակ Զաքարյանը:
Հարցին, թե իսկապես հավատո՞ւմ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոններ չի ուզում, նա պատասխանեց. «Ոչ, կարծում եմ, որ ամբողջ խնդիրը հենց պաշտոնների մեջ է»: 




Տպագրել