Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=28939
Լրահոս


05.04.2013 / 12:55

ԱՐՔԱՅԱԶՆ ՈՒԻԼՅԱՄԻ ԵՎ ՔԵՅԹ ՄԻԴԼԹՈՆԻ ԵՐԵԽԱՆ ԿԾՆՎԻ ՀՈՒԼԻՍԻՆ

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի և նրա կնոջ՝ Քեյթ Միդլթոնի երեխան լույս աշխարհ կգա հուլիսի կեսերին: Այս մասին անձամբ հայտարարել է Քեմբրիջի դքսուհին՝ Ուիլյամի հետ Շոտլանդիայի Գլազգո քաղաք այցելության ժամանակ:
Հարցին՝ ե՞րբ կծնվի նրանց առաջնեկը, ապագա մայրիկը պատասխանել է. «Մոտ հուլիսի կեսին, սակայն երեխաներն ունեն իրենց սեփական ծրագրերը»:
Քեյթը հաղորդել է, որ Ուիլյամի հետ անուն են ընտրում ապագա երեխայի համար: Միաժամանակ նա հասկացրել է, որ դեռևս չգիտեն՝ կծնվի աղջի՞կ, թե՞ տղա:



 


Տպագրել