Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=28940
Լրահոս


05.04.2013 / 13:08

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԵՐԹՈՎ ԳՆՈՒՄ ԵՆ ՊՌՈՇՅԱՆԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԹԱՂՄԱՆԸ

Երևանի Շիրազի փողոցից (15 թաղամաս) քիչ առաջ մի խումբ երիտասարդներ, բնապահպան ակտիվիստներ, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչներ երթով շարժվեցին դեպի Պռոշյան գյուղ՝ մասնակցելու այդ գյուղի գյուղապետ, ապրիլի 2-ին սպանված Հրաչ Մուրադյանի հուղարկավորության արարողությանը, որը տեղի կունենա այսօր՝ ժամը 14:00-ին։ 
Երթին մասնակցում են նաև Հրաչ Մուրադյանին ճանաչող ազատամարտիկներ։ Tert.am-ի փոխանցմամբ՝ երիտասարդների թվում են նաև Պռոշյանի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի մի խումբ աշակերտներ, որոնք ձեռքներին պահել են «Մենք բոլորս Հրաչ Մուրադյան ենք», «Հրաչ Մուրադյանին սպանեց ներքին թշնամին», «Արյունը վրեժով ենք մաքրելու» և այլ բովանդակությամբ պաստառներ։





Տպագրել