![]() |
![]() |
![]() |
Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=28941 |
Լրահոս
05.04.2013 / 13:42
ՕՋԱԼԱՆՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՆԱԵՎ ՀԱՅԵՐԻՆ
Թուրքիայի քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիրթաշը Nuce Tv հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, թե Օջալանն ուղերձներ է հղել նաև ալևիներին, ասորիներին և հայերին։
«Այսուհետ անընդունելի է լինելու հայ և ասորի ժողովրդի իրավունքների և ազատությունների գեթ մի չնչին սահմանափակումը։ Եվ առանց հայերի, ասորիների և ալևիների ժողովրդավարական դաշինք չի կարող լինել»,-մեջբերել է Օջալանի խոսքերը Սելահաթին Դեմիրթաշը։
|