![]() |
![]() |
![]() |
Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=28942 |
Լրահոս
05.04.2013 / 13:49
ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
Սուսերամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը կմասնակցի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը, որը կկայանա ապրիլի 6-10-ը Խորվաթիայի Պորեջ քաղաքում։
Հայաստանի թիմի կազմում հանդես կգան ճկասուսերակիրներ Մայքլ Հովհաննիսյանը և Էմիլ Դանիելյանը, ինչպես նաև խոցասուսերակիրներ Էդուարդ Հովիկյանը, Արթուր Քոչարյանը և Լիլիթ Էվոյանը:
Մայքլ Հովհաննիսյանն արդեն Պորեջում է, որտեղ մարտի 29-ից մասնակցում է սուսերամարտի միջազգային հավաքին:
Ճկասուսերակիր Էմիլ Դանիելյանը 2012թ. Երևանում կայացած միջազգային մրցաշարի հաղթողն է: Լիլիթ Էվոյանը և Էդուարդ Հովիկյանը 2013թ. Հայաստանի երիտասարդների չեմպիոններն են, իսկ Արթուր Քոչարյանը՝ երրորդ մրցանակակիր է:
|