![]() |
![]() |
![]() |
Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=28943 |
Լրահոս
05.04.2013 / 13:59
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՇՏ ՊԱՅՔԱՐ ԵՆ ՍԿՍԵԼ ՍՈՑՑԱՆՑԵՐԻՑ ՕԳՏՎՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԴԵՄ
Ադրբեջանում բուհերի ղեկավարները սկսել են կազմել սոցցանցերի օգտատեր ուսանողների ցանկը: 4-րդ կուրսի մի ուսանող պատմել է, որ ֆակուլտետի դեկանի տեղակալն իր մոտ է կանչում ուսանողներին և ամեն կերպ փորձում է ճշտել՝ արդյոք նրանք օգտվում են սոցցանցերից:
«Եթե ինչ-որ մեկը խոստովանում է, որ «Facebook»-ի կամ այլ սոցցանցի օգտատեր է, ապա սպառնում են հեռացնել համալսարանից, եթե նա չփակի իր էջը»,- պատմել է ուսանողը:
Haqqin.az-ն ընդգծում է, որ իշխանություններն այդկերպ ցանկանում են երիտասարդներին հեռու պահել «ընդդիմադիր ուժերի ազդեցությունից»:
|