Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=28949
Լրահոս


05.04.2013 / 15:20

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱԶԾ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉ ԲՐԵԴԼԻ ԲՈՒՍԵՏՏՈՅԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուսետտոյին:
Նախագահը շնորհավորել է Բրեդլի Բուսետտոյին` պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ ունենալով տարբեր միջազգային կառույցներում աշխատանքի մեծ փորձ, իր գործունեությամբ նոր լիցք կհաղորդի Հայաստան-ՄԱԿ համագործակցությանը: 
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են առաջիկա տարիներին Հայաստանի առաջնահերթություններին և ծրագրերին: ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչն ուրախությամբ է արձանագրել, որ նախագահ Սերժ Սարգսյանի նշած առաջնահերթություններն ամբողջովին համընկնում են ՄԱԿ-ի նպատակներին ու առաջնահերթություններին՝ այդպիսով ավելի արդյունավետ և սերտ դարձնելով համագործակցությունը: Բրեդլի Բուսետտոն վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը` առավել ամրապնդելու Հայաստան-ՄԱԿ փոխգործակցությունը և նպաստելու Հայաստանի կայուն զարգացմանն ու ժողովրդավարության ամրապնդմանը:





Տպագրել