![]() |
![]() |
![]() |
Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=28956 |
Լրահոս
05.04.2013 / 15:50
ՄԻ ՇԱՐՔ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ԿԱՆԱՆՑ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Մայրության և գեղեցկության տոնի առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, նաև ՔԿԱԳ ոլորտներում աշխատող կանանց:
Շնորհավորելով ներկաներին` Տարոն Մարգարյանն, ընդգծելով կանանց դերն ու զգալի ավանդը հասարակական կյանքում, շնորհակալություն է հայտնել նրանց հարազատ քաղաքի զարգացման գործում ունեցած ներդրման համար:
Քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված ընդունելության շրջանակում նշված ոլորտների 29 աշխատակիցներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով:
Ընդունելության ներկաներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետին ջերմ ընդունելության և գնահատանքի համար ու վստահեցրել, որ, քաղաքապետի կողմից մշտական ուշադրությունն ու հոգածությունը նաև պարտավորեցնում է:
|