Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=28961
Լրահոս


05.04.2013 / 16:19

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՀՀ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐԻ ԿՈՉՈՒՄ ԵՆ ՇՆՈՐՀԵԼ

Ապրիլի 1-5-ը ՌԴ սահմանադրական դատարանի հրավերով պաշտոնական այցով Սանկտ-Պետերբուրգում էր գտնվում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը:
Ապրիլի 2-ին ՌԴ սահմանադրական դատարանում ՌԴ ՍԴ նախագահ Վալերի Զորկինի և Գագիկ Հարությունյանի նախագահությամբ կայացել է կլոր սեղան՝ «ՌԴ և ՀՀ սահմանադրական դատարանների գործունեությունում օրենքի գերակայության և Սահմանադրության անմիջական գործադրման ապահովման ակտուալ խնդիրները» թեմայով, որին մասնակցել են ՌԴ ՍԴ դատավորները, քարտուղարության ղեկավարը և վարչությունների պետերը:
Նույն օրը պետական ծառայության և ժողովրդական տնտեսության ռուսաստանյան ակադեմիայի Հյուսիս-Արևմտյան ինստիտուտի գրադարանում մեծ հանդիսավորությամբ կայացել է ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին՝ ինստիտուտի պատվավոր դոկտորի կոչում շնորհելու արարողությունը: 
Արարողությունից հետո Գագիկ Հարությունյանը հանդես է եկել «Տրանսֆորմացիոն սահմանադրականության իրական դեմքը» թեմայով դասախոսությամբ, «որը մեծ տպավորություն թողեց ինստիտուտի դասախոսների և ուսանողության վրա»:
Ապրիլի 3-ին հայկական պատվիրակության անդամներն այցելել են Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցին և հայկական մշակութային կենտրոնում հանդիպում են ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: 



Տպագրել