![]() |
![]() |
![]() |
Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=28969 |
Լրահոս
05.04.2013 / 19:30
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻՆՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, զրուցակիցներն անդրադարձ են կատարել համատեղ իրականացվող ծրագրերին, ինչպես նաև քննարկել հայ-ամերիկյան համագործակցությամբ իրականացվելիք նոր նախագծերին առնչվող հարցեր, որոնք ներառում են տնտեսական և հումանիտար ոլորտները: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը: |