Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29308
Լրահոս


13.04.2013 / 10:05

ՍԻՐՈՒՀՈՒՆ ԽԵՂԴԱՄԱՀ ԱՐԱԾ ՏՂԱՄԱՐԴԸ ՊԱՏՄԵԼ Է, ՈՐ ԱՂՋԻԿՆ ԻՐԵՆ ԶԶՎԵՑՐԵԼ ԷՐ

Ապրիլի 9-ին Արարատում ընկերուհուն խեղդամահ անելով սպանած, ապա ինքնասպանության փորձ կատարած տղամարդը` 42-ամյա Հակոբ Նահապետյանը, Վեդիի հիվանդանոցից տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ: Վերջինիս առողջական վիճակը նորմալ է, վերքը մշակվել է, ՔԿՀ-ում կլինի բժիշկների հսկողության տակ:

Ոստիկանությունից հայտնեցին, որ 42-ամյա Հակոբ Նահապետյանը կալանավորվել է, նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):

Նշենք, որ 42-ամյա տղամարդը Վանաշենից է, ապրում է ծնողների հետ, իսկ երկու եղբայրները գտնվում են Բելառուսում: Նրա կինն աշխատում է գյուղի դպրոցում, իսկ վերջինս զբաղվում էր առևտրով, խանութներին միրգ, բանջարեղեն էր բաժանում: Մինչ ոստիկանների դեպքի վայր ժամանումը, Հակոբ Նահապետյանը հասցրել էր մի քանի բառ փոխանակել հավաքվածների հետ և հայտնել էր, որ «այդ կինը զզվեցրել էր իրեն, կյանքը կերել էր, նույնիսկ եկել էր իր տանն էր տեսարաններ սարքել, այլևս չէր ցանկանում ապրել և այլն»: Դեպքից հետո ոստիկանները որոշ ժամանակ հսկողություն էին իրականացնում Հակոբ Նահապետյանի տան մոտ: Բանն այն է, որ սպանությունից առաջ նրա ընկերուհին` Վեդի քաղաքից 29-ամյա Աննա Ավետիսյանը, ով ի դեպ, ամուսնալուծված էր և ունի 2 երեխա, դեպքից մի քանի օր առաջ եկել  էր Հակոբի տուն և տեսարան էր սարքել` նրա կնոջն ու երեխաներին հայտարարելով, թե վերջինիս ընկերուհին է, և տղամարդը պետք է ապրի իր հետ:
 


Տպագրել