Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29309
Լրահոս


13.04.2013 / 10:07

ՊԵՏԴՈՒՄԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ՎԻԶԱՅԻՆ ՌԵԺԻՄ ՍԱՀՄԱՆԵԼ ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ԵՎ ՄԻՋԻՆ ԱՍԻԱՅԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Նախօրեին հայտնի է դարձել, որ ՌԴ Պետդուման ստացել է ավելի քան 100 հազ ստորագրություն հօգուտ Միջին Ասիայի և Անդրկովկասի երկրների հետ վիզային ռեժիմի:

Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, ստորագրահավաքը նախաձեռնել է Ռուսաստանում չգրանցված «Նոր ուժ» քաղաքական ուժը: Միջին Ասիայի և Անդրկովկասի պետությունների քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանելու դիմումը ստորագրել է ավելի քան 103 հազ մարդ:

«Այն (դիմումը) ներկայացվել է Պետդումայի նախագահին: Նախաձեռնողները խնդում են դիմումն ուղարկել պրոֆիլային հանձնաժաղով», - ասել է РИА Новости-ին խորհրդարանի ստորին պալատի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և ԶԼՄ-ների հետ համագործակցության վարչության պետ Յուրի Շուվալովը:


Տպագրել