Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29310
Լրահոս


13.04.2013 / 10:10

ԽՈՐԵՆԱՑԻ ՓՈՂՈՑԻ ՈՍԿՈՒ ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆ

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշման գործառույթներ և մանրածախ առուվաճառք իրականացնող 15 անհատ ձեռներեցներ ենթարկվել են վարչական տույժի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության կողմից;

Տուգանվածները գործել են հետևյալ հասցեներում՝ Խորենացի 33, Խորենացի 24, Խորենացի 43, Խորենացի 27: Խորենացի 24 և 33 հասցեում, ինչպես հայտնի է, գտնվում է «Ոսկու աշխարհ» ոսկու տոնավաճառը: Խորենացի 43 հասցեում, ըստ երևույթին, գտնվում է «Այրարատ» տոնավաճառի ներքնահարկի ոսկու տոնավաճառը:

Անհատ ձեռներեցներին հիմանակնում տուգանել են ապրանքներն առանց տարբերանիշի իրացնելու համար (յուրաքանչյուրը՝ 50 հազ. դրամ): Երկու ձեռներեց տուգանվել է երրորդ դասի հարգորոշման և հագադրոշմման կշեռք օգտագործելու համար (100 հազ. դրամ), այնինչ պարտավոր են օգտագործել առաջին կարգի առավել բարձր ճշգրտության կշեռքներ:


Տպագրել