Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29311
Լրահոս


13.04.2013 / 10:12

Ո՞Ր ԵՐԿՐՆԵՐՆ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՄՈՏ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՎԱՅԵԼՈՒՄ

Կազմվել է զբոսաշրջիկների մոտ մեծ պահանջարկ վայելող երեկրների և քաղաքաների ցուցակը: «European Consumers Choice» ընկերության կողմից կազմված ցուցակում հաշվի է առնվել նաև նրանց բնակիչների բարյացակամությունը:

Զբոսաշրջիկների համար ամենագրավիչ քաղաքների հնգյակը գլխավորում է Ստամբուլը: Այն սիրված է ոչ միայն եվրոպացի, այլև ռուսաստանցի զբոսաշրջիկների կողմից: Հնգյակում են նաև Լիսաբոնը, Վիեննան, Բարսելոնան և Ամստերդամը: Սակայն Ռուսաստանցիների համար առաջին տեղը զբաղեցնում է Փարիզը:

Երկրների թվում առաջատարն Իսլանդիան է: Լավագույն տասնյակում են Նոր Զելանդիան, Մարոկկոն, Մակեդոնիան, Ավստրիան, Սենեգալը, Պորտուգալիան, Բոսնիա և Հերցոգովինան, Իռլանդիան և Բուրկինա Ֆասոն:

Վերջին տասնյակում են Մոնղոլիան, Բուլղարիան, Սլովակիան, Պակիստանը, Իրանը, Լատվիան, Քուվեյթը, Ռուսաստանը, Վենեսուելան և Բոլիվիան:


Տպագրել