Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29313
Լրահոս


13.04.2013 / 10:18

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՂԲՈՐ ՈՐԴԻՆ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼԻ ՄԵՋ

«Հրապարակ» թերթը գրում է, թե օրերս Երևանի տնտեսագիտական համալսարանում  վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբոր որդին` Դավիթ Սարգսյանը, թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելիս տհաճ վիճակում է հայտնվել: Պաշտպանությունն ավարտվել է դասախոսների ու երիտասարդ գիտնականի միջև սկանդալով, ինչն աղմուկ է հանել բուհում:

«Ըստ բուհում տարածված խոսակցությունների, հանձնաժողովի անդամները զայրացել են այն բանից հետո, երբ ատենախոսը հայտարարել է, որ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների պլանավորված մեծությունները գործնականում փոխկապակցված չեն տնտեսության իրական հնարավորությունների հետ: Հիմնավորել է, որ հարկային համակարգի կատարողականի բարձր ցուցանիշներն ուղեկցվում են պլանային ցածր առաջադրանքներով:
Այսինքն, իշխանությունների հարկային քաղաքականության քննադատական դիրքորոշումը զայրացրել է հանձնաժողովականներին: Եվ միայն սուր բանավեճի ժամանակ է պարզվել, որ  երիտասարդը վարչապետի եղբորորդին է: Չճանաչելը բացատրում էին նրանով, որ Դավիթ Սարգսյանը սովորել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում, սակայն թեկնածուականը պաշտպանել է Տնտեսագիտականում: Անկախ քննարկման ընթացքից, վերջում հաստատվել է ատենախոսությունը, և կրտսեր Սարգսյանը ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան»,- գրում է «Հրապարակ» թերթը:

 


Տպագրել