Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29320
Լրահոս


13.04.2013 / 11:05

ՄԵԴՎԵԴԵՎԸ ՊՈՒՏԻՆԻՑ ՇԱՏ Է ՎԱՍՏԱԿԵԼ, ԻՍԿ ՇՈՒՎԱԼՈՎԸ ԲՈԼՈՐԻՑ ՀԱՐՈՒՍՏ Է

ՌԴ նախագահի աշխատակազմի աշխատակիցների եկամուտների մասին հայտարարագրում նշվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2012 թվականին վաստակել է 5,79 մլն ռուբլի (մոտ 193 հազար դոլար), իսկ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը 2012-ին վաստակել է 5,814 մլն ռուբլի (մոտ 193 800 դոլար):

Ռուսաստանի նախագահն ունի հողատարածք, երկու բնակարան, ավտոտնակ, երեք ավտոմեքենա և կցասայլակ: Նախագահի կինը 2012-ին վաստակել է ավելի քան 120 հազար ռուբլի: 2011-ինՎլադիմիր Պուտինի եկամուտը կազմել է 3,661 մլն ռուբլի:

Վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ունի բնակարան, հողատարածք և երկու ավտոմեքենա: Մեդվեդևի կինը 2012-ին վաստակել է 443 հազար դոլար: 2011-ին Դմիտրի Մեդվեդևի եկամուտը կազմել է 3,371 մլն ռուբլի:

Կրեմլի աշխատակազմում 2012-ին բոլորից շատ վաստակել է նախագահի օգնական Յուրի Տրուտնևը: Նրա եկամուտն այդ ժամանակահատվածում կազմել է 210,61 մլն ռուբլի (մոտ 7 մլն դոլար):

Կառավարության կազմում բոլորից հարուստ պաշտոնյան եղել է փոխվարչապետ Իգոր Շուվալովը: 2012-ին նա ստացել է 226,386 մլն ռուբլի (մոտ 7,5 մլն դոլար) եկամուտ:


Տպագրել