Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29322
Լրահոս


13.04.2013 / 11:39

ՍՈՒՐՃՆ ԱԶԴՈՒՄ Է ԿՐԾՔԻ ՉԱՓԵՐԻ ՎՐԱ

Շվեցարացի գիտնականները պարզել են՝ սուրճի չափից ավել օգտագործումը նպաստում է կրծքերի չափերի փոքրացմանը: Հետազոտության ղեկավար Էլեն Ջերնստրոնը Լունդայի ինստիտուտի համագործակիցների հետ միասին հետազոտության անցկացման համար հրավիրել են 300 կանանց: Արդյունքները ցույց են տվել՝ այն կանանց մոտ, ովքեր օրեկան 3 բաժակից ավելի սուրճ են խմում, աստիճանաբար նվազում է կրծքի չափերը: Մասնագետների պարզաբանմամբ՝ երևույթը կապ ունի մարդու գեների հետ՝ արձագանքելով սուրճի չափից ավել օգտագործմանը: Գիտնականները նաև պարզել են, որ սուրճը կարող է ազդել օրգանիզմում առկա տեստոստերոն և էստրոգեն հորմոնների մակարդակի վրա և գտել են նոր պնդում՝ սուրճը նվազեցնում է կրծքի քաղցկեղի առաջացման հավանականությունը:

 


Տպագրել