Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29323
Լրահոս


13.04.2013 / 11:47

ՀԱԿԱԻՐԱՆԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԵԼ Է ԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ

«Մոջահեդին-է հալըք» հակաիրանական ահաբեկչական կազմակերպությունը («Իրանի ժողովրդի մոջահեդների կազմակերպություն») որը վերջին 15 տարիների ընթացքում գրանցված էր ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ռեեստրում որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն, բացել է իր ներկայացուցչությունը Վաշինգտոնում՝ Սպիտակ տան հարևանությամբ, հայտնում է REGNUM-ը՝ վկայակոչելով իրանական Press-TV հեռուստաալիքի հաղորդագրությունը:

Կազմակերպության գրասենյակի բացումը տեղի է ունեցել մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը պաշտոնապես հանել էր «մոջահեդներին» ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից:

REGNUM-ը հիշեցնում է, որ «Մոջահեդին-է հալըք»-ը կապված է իրանցի պաշտոնատար անձանց և Իսլամական Հանրապետության քաղաքացիական բնակչության դեմ բազմաթիվ ահաբեկչական գործողությունների հետ: 1979թ. Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր Իրանի տարածքում «մոջահեդների» հարձակումների զոհ է դարձել 12000 մարդ:


Տպագրել