Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29324
Լրահոս


13.04.2013 / 11:49

ՀԱԿ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է. ՆԵՐԿԱ Է ՆԱԵՎ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր՝ ապրիլի 13-ին, մեկնարկել է Հայ ազգային կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարը:

News.am-ի փոխանցմամբ` համագումարից առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը մի քանի լրագրողների հետ զրույցում նշեց, որ համագումարին հրավիրված է 1100 պատվիրակ, մնացածը հրավիրյալ են:

Համագումարի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր, այդ թվում՝  ՀԱԿ կուսակցության կանոնադրության հաստատում, ծրագրի ընդունում, կուսակցության նախագահի, վարչության, վերահսկիչ հանձնաժողովի ընտրություն:  Համագումարը նախատեսվում է տևել մինչև ժամը 17.00-ն:

Քիչ առաջ դահլիճ մտավ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ներկաները նրան դիմավորեցին ծափողջյուններով և «Լևոն, «Լևոն» բացականչություններով: Համագումարը վարող Արամ Մանուկյանը նշեց, որ դահլիճում այս պահին գտնվում է 900 պատվիրակ:


Տպագրել